Իրանի նախագահն ԱՄՆ-ին երկերեսանիության մեջ է մեղադրել
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ն ցույց է տալիս իր երկերեսանիությունը, փոխանցում է IRNA գործակալությունը:
«Մի կողմից նրանք Կոնգրեսին պաշտոնական զեկույց են ներկայացնում, որ Իրանը կատարում է իր պարտականությունները, ինչի պատճառով ստիպված են հարգել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) եւ չեն կարող խախտել այն, մյուս կողմից՝ տարբեր պատճառներով փորձում են նոր պատժամիջոցնեեր սահմանել, որոնք հակասում են տրամաբանությանը, ՀԳՀԾ-ի ոգուն, ինչպես նաեւ հակակառուցողական են»,- ասել է Ռոհանին:
«Ամերիկացիները, ինչպես միշտ երկերեսանի վարքագիծ դրսեւորեցին»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Ռոհանիի խոսքով՝ Վաշինգտոնի իշխանությունները միջազգային պարտավորությունները կատարելիս անտեսում են որոշ համաձայնագրեր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



