Իրանի նախագահն ԱՄՆ-ին երկերեսանիության մեջ է մեղադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ն ցույց է տալիս իր երկերեսանիությունը, փոխանցում է IRNA գործակալությունը:
«Մի կողմից նրանք Կոնգրեսին պաշտոնական զեկույց են ներկայացնում, որ Իրանը կատարում է իր պարտականությունները, ինչի պատճառով ստիպված են հարգել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) եւ չեն կարող խախտել այն, մյուս կողմից՝ տարբեր պատճառներով փորձում են նոր պատժամիջոցնեեր սահմանել, որոնք հակասում են տրամաբանությանը, ՀԳՀԾ-ի ոգուն, ինչպես նաեւ հակակառուցողական են»,- ասել է Ռոհանին:
«Ամերիկացիները, ինչպես միշտ երկերեսանի վարքագիծ դրսեւորեցին»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Ռոհանիի խոսքով՝ Վաշինգտոնի իշխանությունները միջազգային պարտավորությունները կատարելիս անտեսում են որոշ համաձայնագրեր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



