Իրանի նախագահն ԱՄՆ-ին երկերեսանիության մեջ է մեղադրել
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ն ցույց է տալիս իր երկերեսանիությունը, փոխանցում է IRNA գործակալությունը:
«Մի կողմից նրանք Կոնգրեսին պաշտոնական զեկույց են ներկայացնում, որ Իրանը կատարում է իր պարտականությունները, ինչի պատճառով ստիպված են հարգել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) եւ չեն կարող խախտել այն, մյուս կողմից՝ տարբեր պատճառներով փորձում են նոր պատժամիջոցնեեր սահմանել, որոնք հակասում են տրամաբանությանը, ՀԳՀԾ-ի ոգուն, ինչպես նաեւ հակակառուցողական են»,- ասել է Ռոհանին:
«Ամերիկացիները, ինչպես միշտ երկերեսանի վարքագիծ դրսեւորեցին»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Ռոհանիի խոսքով՝ Վաշինգտոնի իշխանությունները միջազգային պարտավորությունները կատարելիս անտեսում են որոշ համաձայնագրեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



