Faraday Future-ի տեխնիկական հարցերով տնօրեն է դարձել BMW i-ի նախկին ղեկավարը
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Faraday Future ընկերությունը, որն զբաղվում է Tesla-ի մոդելների հետ մրցակցող էլեկտրամեքենաների թողարկմամբ, հայտարարել է, որ իր տեխնիկական հարցերով նոր տնօրենն է դարձել Ուլրիխ Կրանցը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, վերջինս նախկինում գլխավորել է էլեկտրական և հիբրիդային մեքենաներ թողարկող BMW i ստորաբաժանման աշխատանքները:
Կրանցն ընդգծել է, որ իր առաջին խնդիրը կլինի FF 91 քրոսովերի նախապատրաստումը շահագործման հանձնելու համար:
Ուլրիխ Կրանցն ավտոմոբիլային արտադրության ոլորտում աշխատել սկսել է 1986-ին: Իր կարիերան նա սկսել է BMW-ի շասիների մշակման բաժնում:
Faraday Future-ի առաջին մոդելը` FF 91 քրոսովերը ներկայացվել է հունվարին: Այն 5.2 մետր երկարությամբ, 1050 ձիաուժ հզորություն զարգացնող 4 էլեկտրաշարժիչով համալրված մոդել է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



