Faraday Future-ի տեխնիկական հարցերով տնօրեն է դարձել BMW i-ի նախկին ղեկավարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Faraday Future ընկերությունը, որն զբաղվում է Tesla-ի մոդելների հետ մրցակցող էլեկտրամեքենաների թողարկմամբ, հայտարարել է, որ իր տեխնիկական հարցերով նոր տնօրենն է դարձել Ուլրիխ Կրանցը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, վերջինս նախկինում գլխավորել է էլեկտրական և հիբրիդային մեքենաներ թողարկող BMW i ստորաբաժանման աշխատանքները:
Կրանցն ընդգծել է, որ իր առաջին խնդիրը կլինի FF 91 քրոսովերի նախապատրաստումը շահագործման հանձնելու համար:
Ուլրիխ Կրանցն ավտոմոբիլային արտադրության ոլորտում աշխատել սկսել է 1986-ին: Իր կարիերան նա սկսել է BMW-ի շասիների մշակման բաժնում:
Faraday Future-ի առաջին մոդելը` FF 91 քրոսովերը ներկայացվել է հունվարին: Այն 5.2 մետր երկարությամբ, 1050 ձիաուժ հզորություն զարգացնող 4 էլեկտրաշարժիչով համալրված մոդել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



