Faraday Future-ի տեխնիկական հարցերով տնօրեն է դարձել BMW i-ի նախկին ղեկավարը
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Faraday Future ընկերությունը, որն զբաղվում է Tesla-ի մոդելների հետ մրցակցող էլեկտրամեքենաների թողարկմամբ, հայտարարել է, որ իր տեխնիկական հարցերով նոր տնօրենն է դարձել Ուլրիխ Կրանցը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, վերջինս նախկինում գլխավորել է էլեկտրական և հիբրիդային մեքենաներ թողարկող BMW i ստորաբաժանման աշխատանքները:
Կրանցն ընդգծել է, որ իր առաջին խնդիրը կլինի FF 91 քրոսովերի նախապատրաստումը շահագործման հանձնելու համար:
Ուլրիխ Կրանցն ավտոմոբիլային արտադրության ոլորտում աշխատել սկսել է 1986-ին: Իր կարիերան նա սկսել է BMW-ի շասիների մշակման բաժնում:
Faraday Future-ի առաջին մոդելը` FF 91 քրոսովերը ներկայացվել է հունվարին: Այն 5.2 մետր երկարությամբ, 1050 ձիաուժ հզորություն զարգացնող 4 էլեկտրաշարժիչով համալրված մոդել է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



