Հակաքաղցկեղային սննդատեսակներ
ФОТОՄասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ գոյություն ունեն որոշ սննդամթերքներ, որոնք կանխում են քաղցկեղի բջիջների զարգացումը, պակասեցնում են ազատ ռադիկալների ազդեցությունը, դրանով իսկ բացառելով հիվանդության կրկնությունը: Past.am-ն առաջարկում է նմանօրինակ մթերքների ցանկը.
Ազնվամորի

Ազնվամորին շատ համեղ և անուշահոտ հատապտուղ է, հարուստ մանրաթելերով, հակաօքսիդանտներով: Այս հատապտղի հակաօքսիդանտը ունի քաղցկեղի բջիջները սպանելու հատկություն: Այդ հատկությունը պահպանվում է հատապտղի ցանկացած վիճակում՝ թարմ, սառեցրած, մուրաբայի տեսքով:
Կարմիր խաղող

Այն ֆլավոնիդների և հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք ազատում են օրգանիզմն ազատ ռադիկալներից: Սակայն խաղողի իրական արժեքը, նրա մեջ պարունակվող ռեսվերատրոլն է, որի ազդեցությունից քաղցկեղի բջիջների աճը կանխվում է և նույնիսկ հետ աճ է նկատվում:
Լոլիկ

Պարունակում է լիկոպեն, որը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը և պարունակում է վիտամիններ A,C,E: Օգտակար են ոչ միայն թարմ լոլիկները այլև պատրաստվածները:
Բրոկկոլի

Պարունակում է ինդոլներ: Այս նյութը դուրս է բերում օրգանիզմից էստրոգեն հորմոնի ավելցուկը:
Կտավատի սերմ կամ յուղ

Պարունակում է օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք նպաստում են կաթնագեղձի քաղցկեղի բջիջների պակասեցմանը: Կտավատի սերմը հարկավոր է մանրել, հակառակ դեպքում դրանք լրիվ չեն յուրացվում:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



