Հակաքաղցկեղային սննդատեսակներ
PHOTOՄասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ գոյություն ունեն որոշ սննդամթերքներ, որոնք կանխում են քաղցկեղի բջիջների զարգացումը, պակասեցնում են ազատ ռադիկալների ազդեցությունը, դրանով իսկ բացառելով հիվանդության կրկնությունը: Past.am-ն առաջարկում է նմանօրինակ մթերքների ցանկը.
Ազնվամորի

Ազնվամորին շատ համեղ և անուշահոտ հատապտուղ է, հարուստ մանրաթելերով, հակաօքսիդանտներով: Այս հատապտղի հակաօքսիդանտը ունի քաղցկեղի բջիջները սպանելու հատկություն: Այդ հատկությունը պահպանվում է հատապտղի ցանկացած վիճակում՝ թարմ, սառեցրած, մուրաբայի տեսքով:
Կարմիր խաղող

Այն ֆլավոնիդների և հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք ազատում են օրգանիզմն ազատ ռադիկալներից: Սակայն խաղողի իրական արժեքը, նրա մեջ պարունակվող ռեսվերատրոլն է, որի ազդեցությունից քաղցկեղի բջիջների աճը կանխվում է և նույնիսկ հետ աճ է նկատվում:
Լոլիկ

Պարունակում է լիկոպեն, որը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը և պարունակում է վիտամիններ A,C,E: Օգտակար են ոչ միայն թարմ լոլիկները այլև պատրաստվածները:
Բրոկկոլի

Պարունակում է ինդոլներ: Այս նյութը դուրս է բերում օրգանիզմից էստրոգեն հորմոնի ավելցուկը:
Կտավատի սերմ կամ յուղ

Պարունակում է օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք նպաստում են կաթնագեղձի քաղցկեղի բջիջների պակասեցմանը: Կտավատի սերմը հարկավոր է մանրել, հակառակ դեպքում դրանք լրիվ չեն յուրացվում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



