Հակաքաղցկեղային սննդատեսակներ
ՖՈՏՈՄասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ գոյություն ունեն որոշ սննդամթերքներ, որոնք կանխում են քաղցկեղի բջիջների զարգացումը, պակասեցնում են ազատ ռադիկալների ազդեցությունը, դրանով իսկ բացառելով հիվանդության կրկնությունը: Past.am-ն առաջարկում է նմանօրինակ մթերքների ցանկը.
Ազնվամորի

Ազնվամորին շատ համեղ և անուշահոտ հատապտուղ է, հարուստ մանրաթելերով, հակաօքսիդանտներով: Այս հատապտղի հակաօքսիդանտը ունի քաղցկեղի բջիջները սպանելու հատկություն: Այդ հատկությունը պահպանվում է հատապտղի ցանկացած վիճակում՝ թարմ, սառեցրած, մուրաբայի տեսքով:
Կարմիր խաղող

Այն ֆլավոնիդների և հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք ազատում են օրգանիզմն ազատ ռադիկալներից: Սակայն խաղողի իրական արժեքը, նրա մեջ պարունակվող ռեսվերատրոլն է, որի ազդեցությունից քաղցկեղի բջիջների աճը կանխվում է և նույնիսկ հետ աճ է նկատվում:
Լոլիկ

Պարունակում է լիկոպեն, որը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը և պարունակում է վիտամիններ A,C,E: Օգտակար են ոչ միայն թարմ լոլիկները այլև պատրաստվածները:
Բրոկկոլի

Պարունակում է ինդոլներ: Այս նյութը դուրս է բերում օրգանիզմից էստրոգեն հորմոնի ավելցուկը:
Կտավատի սերմ կամ յուղ

Պարունակում է օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք նպաստում են կաթնագեղձի քաղցկեղի բջիջների պակասեցմանը: Կտավատի սերմը հարկավոր է մանրել, հակառակ դեպքում դրանք լրիվ չեն յուրացվում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



