Լոռիում մայր ու աղջիկ ընկել են Դեբեդ գետը. մորը գետը քշել է
ОБЩЕСТВОԼոռու մարզում մայրն ու աղջիկը Դեբեդ գետն են ընկել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 15:30-ի սահմանում Շնող-Քակո գյուղերի հատվածում Դեբեդ գետն են ընկել Վանաձոր քաղաքի բնակչուհիներ 81-ամյա Ռոզա Վերմիշյանը եւ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը: Աղջիկը դեպքի վայր ժամանած փրկարարներին հայտնել է, որ ինքն ու մայրը անցել են գետն իրենց այգին մշակելու համար, իսկ վերադառնալու ճանապարհին մայրը սայթաքել ու ընկել է գետը, ինքը փորձել է պահել մորը, սակայն չի կարողացել: Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ գետի երկայնքով մեկ: Աշխատանքները ղեկավարում է Թումանյանի հրշեջ-փրկաարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



