Լոռիում մայր ու աղջիկ ընկել են Դեբեդ գետը. մորը գետը քշել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում մայրն ու աղջիկը Դեբեդ գետն են ընկել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 15:30-ի սահմանում Շնող-Քակո գյուղերի հատվածում Դեբեդ գետն են ընկել Վանաձոր քաղաքի բնակչուհիներ 81-ամյա Ռոզա Վերմիշյանը եւ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը: Աղջիկը դեպքի վայր ժամանած փրկարարներին հայտնել է, որ ինքն ու մայրը անցել են գետն իրենց այգին մշակելու համար, իսկ վերադառնալու ճանապարհին մայրը սայթաքել ու ընկել է գետը, ինքը փորձել է պահել մորը, սակայն չի կարողացել: Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ գետի երկայնքով մեկ: Աշխատանքները ղեկավարում է Թումանյանի հրշեջ-փրկաարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



