Լոռիում մայր ու աղջիկ ընկել են Դեբեդ գետը. մորը գետը քշել է
SOCIETYԼոռու մարզում մայրն ու աղջիկը Դեբեդ գետն են ընկել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 15:30-ի սահմանում Շնող-Քակո գյուղերի հատվածում Դեբեդ գետն են ընկել Վանաձոր քաղաքի բնակչուհիներ 81-ամյա Ռոզա Վերմիշյանը եւ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը: Աղջիկը դեպքի վայր ժամանած փրկարարներին հայտնել է, որ ինքն ու մայրը անցել են գետն իրենց այգին մշակելու համար, իսկ վերադառնալու ճանապարհին մայրը սայթաքել ու ընկել է գետը, ինքը փորձել է պահել մորը, սակայն չի կարողացել: Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ գետի երկայնքով մեկ: Աշխատանքները ղեկավարում է Թումանյանի հրշեջ-փրկաարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



