Թուրքիան ԻՊ հետ կապ ունենալու համար ՌԴ ավելի քան 4 հազար քաղաքացու ներառել է «սև ցուցակ»
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նույն պատճառով 2011 թվականից Թուրքիայից արտաքսվել է ՌԴ 804 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տվյալները զետեղված են Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկույցում:
Ընդհանուր առմամբ, ԻՊ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայի «սև ցուցակ» է ներառվել 53 հազար 781 օտարերկրացի 146 երկրից: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605) և Ռուսաստանից (4128):
Ամենաշատ արտաքսվել են ՌԴ քաղաքացիներ (804), այնուհետև նրանք հաջորդում են Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիները:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



