Թուրքիան ԻՊ հետ կապ ունենալու համար ՌԴ ավելի քան 4 հազար քաղաքացու ներառել է «սև ցուցակ»
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նույն պատճառով 2011 թվականից Թուրքիայից արտաքսվել է ՌԴ 804 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տվյալները զետեղված են Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկույցում:
Ընդհանուր առմամբ, ԻՊ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայի «սև ցուցակ» է ներառվել 53 հազար 781 օտարերկրացի 146 երկրից: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605) և Ռուսաստանից (4128):
Ամենաշատ արտաքսվել են ՌԴ քաղաքացիներ (804), այնուհետև նրանք հաջորդում են Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



