Թուրքիան ԻՊ հետ կապ ունենալու համար ՌԴ ավելի քան 4 հազար քաղաքացու ներառել է «սև ցուցակ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նույն պատճառով 2011 թվականից Թուրքիայից արտաքսվել է ՌԴ 804 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տվյալները զետեղված են Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկույցում:
Ընդհանուր առմամբ, ԻՊ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայի «սև ցուցակ» է ներառվել 53 հազար 781 օտարերկրացի 146 երկրից: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605) և Ռուսաստանից (4128):
Ամենաշատ արտաքսվել են ՌԴ քաղաքացիներ (804), այնուհետև նրանք հաջորդում են Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



