Սերխիո Ռոմերոն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը
СПОРТԱրգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
30-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը եւ ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Ռոմերոն 2015-ին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել անգլիական ակումբ, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում: Հենց նա էր «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը պաշտպանում Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշարում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթանակ տարավ եւ նվաճեց նաեւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



