Սերխիո Ռոմերոն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը
ՍՊՈՐՏԱրգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
30-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը եւ ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Ռոմերոն 2015-ին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել անգլիական ակումբ, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում: Հենց նա էր «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը պաշտպանում Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշարում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթանակ տարավ եւ նվաճեց նաեւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



