Սերխիո Ռոմերոն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը
SPORTԱրգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:
30-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը եւ ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Ռոմերոն 2015-ին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել անգլիական ակումբ, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում: Հենց նա էր «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը պաշտպանում Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշարում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթանակ տարավ եւ նվաճեց նաեւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



