Մոուրինյոն բացառել է Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն անգլիական ակումբ:
«Մենք նույնիսկ չենք մտածել Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին, քանի որ նա չափազանց կարեւոր խաղացող է «Ռեալի» համար: Բացի այդ, այդ գործարքը կարող է արժենալ մեծ գումարներ, այդ պատճառով չենք քննարկում այդ տարբերակը: Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնար է»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009-ը: Վերջերս Իսպանիայի դատախազությունը Պորտուգալիայի հավաքականի ավագին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Դրանից հետո 32-ամյա ֆուտբոլիստը մտածում է Իսպանիայից հեռանալու մասին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



