Մոուրինյոն բացառել է Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն անգլիական ակումբ:
«Մենք նույնիսկ չենք մտածել Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին, քանի որ նա չափազանց կարեւոր խաղացող է «Ռեալի» համար: Բացի այդ, այդ գործարքը կարող է արժենալ մեծ գումարներ, այդ պատճառով չենք քննարկում այդ տարբերակը: Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնար է»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009-ը: Վերջերս Իսպանիայի դատախազությունը Պորտուգալիայի հավաքականի ավագին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Դրանից հետո 32-ամյա ֆուտբոլիստը մտածում է Իսպանիայից հեռանալու մասին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



