Մոուրինյոն բացառել է Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն անգլիական ակումբ:
«Մենք նույնիսկ չենք մտածել Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին, քանի որ նա չափազանց կարեւոր խաղացող է «Ռեալի» համար: Բացի այդ, այդ գործարքը կարող է արժենալ մեծ գումարներ, այդ պատճառով չենք քննարկում այդ տարբերակը: Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնար է»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-2009-ը: Վերջերս Իսպանիայի դատախազությունը Պորտուգալիայի հավաքականի ավագին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Դրանից հետո 32-ամյա ֆուտբոլիստը մտածում է Իսպանիայից հեռանալու մասին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



