Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնի
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի պետական պարտքը 2017 թվականի մայիսին հասել է պատմական առավելագույնի՝ գրեթե 2,279 տրիլիոն եվրոյի: Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական բանկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախորդ բացասական ռեկորդը հաստատվել է այս տարվա ապրիլին, երբ սուվերեն պարտքը կազմել է 2,27 տրիլիոն եվրո:
Այդկերպ, համաձայն Bankitalia-ի տեղեկագրի, այս տարվա ապրիլի համեմատ պարտքային բեռն աճել է ավելի քան 8 միլիարդ եվրոյով, ընդ որում՝ դա տեղի է ունեցել հիմնականում պետական վարչակազմի ծախսերի աճի հաշվին՝ ավելանալով 7 միլիարդ եվրոյով:
Իտալիայի պետական պարտքի չափն անցած տարի ավելացել է 2,07 տոկոսով (մոտ 45 միլիարդ եվրո), և 2016 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 2,217 տրիլիոն եվրո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



