Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի պետական պարտքը 2017 թվականի մայիսին հասել է պատմական առավելագույնի՝ գրեթե 2,279 տրիլիոն եվրոյի: Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական բանկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախորդ բացասական ռեկորդը հաստատվել է այս տարվա ապրիլին, երբ սուվերեն պարտքը կազմել է 2,27 տրիլիոն եվրո:
Այդկերպ, համաձայն Bankitalia-ի տեղեկագրի, այս տարվա ապրիլի համեմատ պարտքային բեռն աճել է ավելի քան 8 միլիարդ եվրոյով, ընդ որում՝ դա տեղի է ունեցել հիմնականում պետական վարչակազմի ծախսերի աճի հաշվին՝ ավելանալով 7 միլիարդ եվրոյով:
Իտալիայի պետական պարտքի չափն անցած տարի ավելացել է 2,07 տոկոսով (մոտ 45 միլիարդ եվրո), և 2016 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 2,217 տրիլիոն եվրո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



