Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնի
INTERNATIONAL NEWSԻտալիայի պետական պարտքը 2017 թվականի մայիսին հասել է պատմական առավելագույնի՝ գրեթե 2,279 տրիլիոն եվրոյի: Այդ մասին հայտնել է երկրի կենտրոնական բանկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախորդ բացասական ռեկորդը հաստատվել է այս տարվա ապրիլին, երբ սուվերեն պարտքը կազմել է 2,27 տրիլիոն եվրո:
Այդկերպ, համաձայն Bankitalia-ի տեղեկագրի, այս տարվա ապրիլի համեմատ պարտքային բեռն աճել է ավելի քան 8 միլիարդ եվրոյով, ընդ որում՝ դա տեղի է ունեցել հիմնականում պետական վարչակազմի ծախսերի աճի հաշվին՝ ավելանալով 7 միլիարդ եվրոյով:
Իտալիայի պետական պարտքի չափն անցած տարի ավելացել է 2,07 տոկոսով (մոտ 45 միլիարդ եվրո), և 2016 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 2,217 տրիլիոն եվրո:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



