Օբաման և Աբու-Դաբիի արքայազնը Ռուսաստանին կոչ են արել Սիրիայում պայքարել ԻՊ-ի դեմ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աբու-Դաբիի գահաժառանգ, արքայազն Մուհամմադ Ալ Նահայան հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ ռուսական գործողությունը Սիրիայում պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, ոչ թե չափավոր սիրիական ընդդիմության, հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տանը նշել են, որ զրույցի ժամանակ կողմերն ընդգծել են Սիրիայում քաղաքական անցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Սաուդյան Արաբիայի հետ Սիրիայում անցկացվող գործողության հարցով, որպեսզի Էր-Ռիադը կասկածներ չունենա ռուսական ուժերի թիրախների վերաբերյալ: Սաուդյան Արաբիան աջակցություն է հայտնել այդ առաջարկին:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



