Օբաման և Աբու-Դաբիի արքայազնը Ռուսաստանին կոչ են արել Սիրիայում պայքարել ԻՊ-ի դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աբու-Դաբիի գահաժառանգ, արքայազն Մուհամմադ Ալ Նահայան հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ ռուսական գործողությունը Սիրիայում պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, ոչ թե չափավոր սիրիական ընդդիմության, հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տանը նշել են, որ զրույցի ժամանակ կողմերն ընդգծել են Սիրիայում քաղաքական անցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Սաուդյան Արաբիայի հետ Սիրիայում անցկացվող գործողության հարցով, որպեսզի Էր-Ռիադը կասկածներ չունենա ռուսական ուժերի թիրախների վերաբերյալ: Սաուդյան Արաբիան աջակցություն է հայտնել այդ առաջարկին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



