Օբաման և Աբու-Դաբիի արքայազնը Ռուսաստանին կոչ են արել Սիրիայում պայքարել ԻՊ-ի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Աբու-Դաբիի գահաժառանգ, արքայազն Մուհամմադ Ալ Նահայան հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ ռուսական գործողությունը Սիրիայում պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, ոչ թե չափավոր սիրիական ընդդիմության, հայտնում է Reuters-ը:
Սպիտակ տանը նշել են, որ զրույցի ժամանակ կողմերն ընդգծել են Սիրիայում քաղաքական անցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Սաուդյան Արաբիայի հետ Սիրիայում անցկացվող գործողության հարցով, որպեսզի Էր-Ռիադը կասկածներ չունենա ռուսական ուժերի թիրախների վերաբերյալ: Սաուդյան Արաբիան աջակցություն է հայտնել այդ առաջարկին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



