Այաքսի ֆուտբոլիստ Նուրիի եղբայր. Ապին չի կարողանում ուտել, քայլել և խոսել, իրավիճակը բավականին լուրջ է
СПОРТԻնչպես արդեն տեղեկացրել էինք, «Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը կորցրել էր գիտակցությունը «Վերդերի» հետ ընկերական խաղում, ուղեղի անդառնալի վնասվածք ունի:
Նրա ավագ եղբայր Ադբերրահիմը խոսել էԱդբելհակի առողջական վիճակի մասին:
«Բժիշկները վստահ են, որ իրավիճակը բավականին բարդ է: Երբ Ապին արթնանում է, նա չի կարողանում ուտել, ինչ-որ բան ասել կամ քայլել: Վարկած կա, որ նա այլևս չի կարողանա ճանաչել ինչ-որ մեկի:
Սակայն դա չի նշանակում, որ մենք հանձնվելու ենք: Կարծում ենք, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է»,- ասել է կիսապաշտպանի եղբայրը «AD»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Վերդերի» հետ խաղում ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել էր սրտի առիթմիայի պատճառով, նա խաղադաշտից ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



