Այաքսի ֆուտբոլիստ Նուրիի եղբայր. Ապին չի կարողանում ուտել, քայլել և խոսել, իրավիճակը բավականին լուրջ է
ՍՊՈՐՏԻնչպես արդեն տեղեկացրել էինք, «Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը կորցրել էր գիտակցությունը «Վերդերի» հետ ընկերական խաղում, ուղեղի անդառնալի վնասվածք ունի:
Նրա ավագ եղբայր Ադբերրահիմը խոսել էԱդբելհակի առողջական վիճակի մասին:
«Բժիշկները վստահ են, որ իրավիճակը բավականին բարդ է: Երբ Ապին արթնանում է, նա չի կարողանում ուտել, ինչ-որ բան ասել կամ քայլել: Վարկած կա, որ նա այլևս չի կարողանա ճանաչել ինչ-որ մեկի:
Սակայն դա չի նշանակում, որ մենք հանձնվելու ենք: Կարծում ենք, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է»,- ասել է կիսապաշտպանի եղբայրը «AD»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Վերդերի» հետ խաղում ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել էր սրտի առիթմիայի պատճառով, նա խաղադաշտից ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



