Այաքսի ֆուտբոլիստ Նուրիի եղբայր. Ապին չի կարողանում ուտել, քայլել և խոսել, իրավիճակը բավականին լուրջ է
SPORTԻնչպես արդեն տեղեկացրել էինք, «Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը կորցրել էր գիտակցությունը «Վերդերի» հետ ընկերական խաղում, ուղեղի անդառնալի վնասվածք ունի:
Նրա ավագ եղբայր Ադբերրահիմը խոսել էԱդբելհակի առողջական վիճակի մասին:
«Բժիշկները վստահ են, որ իրավիճակը բավականին բարդ է: Երբ Ապին արթնանում է, նա չի կարողանում ուտել, ինչ-որ բան ասել կամ քայլել: Վարկած կա, որ նա այլևս չի կարողանա ճանաչել ինչ-որ մեկի:
Սակայն դա չի նշանակում, որ մենք հանձնվելու ենք: Կարծում ենք, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է»,- ասել է կիսապաշտպանի եղբայրը «AD»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Վերդերի» հետ խաղում ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել էր սրտի առիթմիայի պատճառով, նա խաղադաշտից ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



