Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 40-ի
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեղեղումների տակ է մնացել Ասամ նահանգի առնվազն 2500 գյուղ: Բացի այդ, ջրի տակ է մնացել հայտնի Կիզիրանգայի Ազգային պարկը, որտեղ բնակվում է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների ամենամեծ պոպուլյացիան: Պարկը 1985 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
«Կիզիրանգայի Ազգային պարկի ավելի քան 90 տոկոսը ջրի տակ է մնացել»,- հայտնել է Ասամ նահանգի անտառային տնտեսության նախարարը:
Լրատվամիջոցները նշում են, որ հեղեղումների հետևանքով հունից դուրս եկած Բրահմապուտրա գետի մակարդակը մինչև շաբաթվա վերջ շարունակելու է ավելանալ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



