Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 40-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեղեղումների տակ է մնացել Ասամ նահանգի առնվազն 2500 գյուղ: Բացի այդ, ջրի տակ է մնացել հայտնի Կիզիրանգայի Ազգային պարկը, որտեղ բնակվում է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների ամենամեծ պոպուլյացիան: Պարկը 1985 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
«Կիզիրանգայի Ազգային պարկի ավելի քան 90 տոկոսը ջրի տակ է մնացել»,- հայտնել է Ասամ նահանգի անտառային տնտեսության նախարարը:
Լրատվամիջոցները նշում են, որ հեղեղումների հետևանքով հունից դուրս եկած Բրահմապուտրա գետի մակարդակը մինչև շաբաթվա վերջ շարունակելու է ավելանալ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



