Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 40-ի
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեղեղումների տակ է մնացել Ասամ նահանգի առնվազն 2500 գյուղ: Բացի այդ, ջրի տակ է մնացել հայտնի Կիզիրանգայի Ազգային պարկը, որտեղ բնակվում է հնդկական միաեղջյուր ռնգեղջյուրների ամենամեծ պոպուլյացիան: Պարկը 1985 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
«Կիզիրանգայի Ազգային պարկի ավելի քան 90 տոկոսը ջրի տակ է մնացել»,- հայտնել է Ասամ նահանգի անտառային տնտեսության նախարարը:
Լրատվամիջոցները նշում են, որ հեղեղումների հետևանքով հունից դուրս եկած Բրահմապուտրա գետի մակարդակը մինչև շաբաթվա վերջ շարունակելու է ավելանալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



