Թուրք ազգայնական Փերինչեքն Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ
МЕЖДУНАРОДНОЕԹուրք ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նրան բարկացրել է նախագահականի կողմից երկրում ռազմական հեղաշրջման տապալված փորձի 1-ամյակին նվիրված պաստառների հրապարակումը, որտեղ թուրք զինվորները ներկայացված են ճարահատյալ և հուսահատ տեսքով: «Նախագահականը, որը փորձում է թուրք զինվորին խեղճացած ներկայացնել, ի՞նչ զինված ուժերով է ղեկավարելու Թուրքիան: Եթե այդ պաստառներն անմիջապես չհեռացվեն, նախագահը պետք է հրաժարական տա: Եթե նախագահը հրաժարական չտա, թուրք ժողովուրդը նրան առաջին իսկ ընտրությունների ժամանակ ցած կիջեցնի»,- ասել է Փերինչեքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



