Թուրք ազգայնական Փերինչեքն Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ
INTERNATIONAL NEWSԹուրք ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նրան բարկացրել է նախագահականի կողմից երկրում ռազմական հեղաշրջման տապալված փորձի 1-ամյակին նվիրված պաստառների հրապարակումը, որտեղ թուրք զինվորները ներկայացված են ճարահատյալ և հուսահատ տեսքով: «Նախագահականը, որը փորձում է թուրք զինվորին խեղճացած ներկայացնել, ի՞նչ զինված ուժերով է ղեկավարելու Թուրքիան: Եթե այդ պաստառներն անմիջապես չհեռացվեն, նախագահը պետք է հրաժարական տա: Եթե նախագահը հրաժարական չտա, թուրք ժողովուրդը նրան առաջին իսկ ընտրությունների ժամանակ ցած կիջեցնի»,- ասել է Փերինչեքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



