Թուրք ազգայնական Փերինչեքն Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նրան բարկացրել է նախագահականի կողմից երկրում ռազմական հեղաշրջման տապալված փորձի 1-ամյակին նվիրված պաստառների հրապարակումը, որտեղ թուրք զինվորները ներկայացված են ճարահատյալ և հուսահատ տեսքով: «Նախագահականը, որը փորձում է թուրք զինվորին խեղճացած ներկայացնել, ի՞նչ զինված ուժերով է ղեկավարելու Թուրքիան: Եթե այդ պաստառներն անմիջապես չհեռացվեն, նախագահը պետք է հրաժարական տա: Եթե նախագահը հրաժարական չտա, թուրք ժողովուրդը նրան առաջին իսկ ընտրությունների ժամանակ ցած կիջեցնի»,- ասել է Փերինչեքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



