Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից
ПОЛИТИКАՀՀ կառավարության որոշմամբ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն:
Կառավարության նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Աշոտ Սիմոնյանին նշանակելու հարցը:
Ավելի վաղ ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ Գյոզալյանին փոխարինելու որոշումը պայմանավորված է ավելի երիտասարդ կադրին պաշտոնավարելու հնարավորություն տալու հանգամանքով: Որոշ ժամանակ առաջ նույն պատճառաբանությամբ ՀՅԴ-ն որոշել էր փոխարինել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նրա փոխարեն մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



