Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարության որոշմամբ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն:
Կառավարության նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Աշոտ Սիմոնյանին նշանակելու հարցը:
Ավելի վաղ ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ Գյոզալյանին փոխարինելու որոշումը պայմանավորված է ավելի երիտասարդ կադրին պաշտոնավարելու հնարավորություն տալու հանգամանքով: Որոշ ժամանակ առաջ նույն պատճառաբանությամբ ՀՅԴ-ն որոշել էր փոխարինել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նրա փոխարեն մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



