Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից
POLITICSՀՀ կառավարության որոշմամբ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն:
Կառավարության նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Աշոտ Սիմոնյանին նշանակելու հարցը:
Ավելի վաղ ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ Գյոզալյանին փոխարինելու որոշումը պայմանավորված է ավելի երիտասարդ կադրին պաշտոնավարելու հնարավորություն տալու հանգամանքով: Որոշ ժամանակ առաջ նույն պատճառաբանությամբ ՀՅԴ-ն որոշել էր փոխարինել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նրա փոխարեն մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



