Բրիտանացի թոշակառուն իրական երկաթուղային կայարան է կառուցել իր տան բակում
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանիայի Հասթինգս քաղաքում բնակիչ Ստյուարտ Սիրլը 14 տարեկանից սկսած երկաթուղային ցուցանշաններ և այլ պարագաներ է հավաքել և 22 տարի աշխատել է երկաթուղային կայարանում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թոշակի անցնելուն պես 63-ամյա բրիտանացին սկսել է հարմար վայր փնտրել իր հավաքածուն պահելու համար և որոշել է իրական երկաթուղային կայարան կառուցել հենց իր տան բակում:
Իր կառուցած կայարանը կոլեկցիոներն անվանել է Քլիֆենդ: Այն երկու մուտք ունի` մեկը երկաթգծի համար, մյուսը` ստորգետնյա կայարանի: Կայարանը համալրված է սպասասրահով, հեռախոսախցիկով, հանրային զուգարանով և շոկոլադ վաճառող սարքով:
Նշվում է, որ երկաթուղային ցուցափեղկերից և նշաններից բացի թոշակառուն նաև ֆիլմերի պաստառներ է հավաքում և մտադիր է դրանց համար կինոթատրոն կառուցել:





1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



