Բրիտանացի թոշակառուն իրական երկաթուղային կայարան է կառուցել իր տան բակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիայի Հասթինգս քաղաքում բնակիչ Ստյուարտ Սիրլը 14 տարեկանից սկսած երկաթուղային ցուցանշաններ և այլ պարագաներ է հավաքել և 22 տարի աշխատել է երկաթուղային կայարանում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թոշակի անցնելուն պես 63-ամյա բրիտանացին սկսել է հարմար վայր փնտրել իր հավաքածուն պահելու համար և որոշել է իրական երկաթուղային կայարան կառուցել հենց իր տան բակում:
Իր կառուցած կայարանը կոլեկցիոներն անվանել է Քլիֆենդ: Այն երկու մուտք ունի` մեկը երկաթգծի համար, մյուսը` ստորգետնյա կայարանի: Կայարանը համալրված է սպասասրահով, հեռախոսախցիկով, հանրային զուգարանով և շոկոլադ վաճառող սարքով:
Նշվում է, որ երկաթուղային ցուցափեղկերից և նշաններից բացի թոշակառուն նաև ֆիլմերի պաստառներ է հավաքում և մտադիր է դրանց համար կինոթատրոն կառուցել:





1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



