Բրիտանացի թոշակառուն իրական երկաթուղային կայարան է կառուցել իր տան բակում
INTERNATIONAL NEWSԲրիտանիայի Հասթինգս քաղաքում բնակիչ Ստյուարտ Սիրլը 14 տարեկանից սկսած երկաթուղային ցուցանշաններ և այլ պարագաներ է հավաքել և 22 տարի աշխատել է երկաթուղային կայարանում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թոշակի անցնելուն պես 63-ամյա բրիտանացին սկսել է հարմար վայր փնտրել իր հավաքածուն պահելու համար և որոշել է իրական երկաթուղային կայարան կառուցել հենց իր տան բակում:
Իր կառուցած կայարանը կոլեկցիոներն անվանել է Քլիֆենդ: Այն երկու մուտք ունի` մեկը երկաթգծի համար, մյուսը` ստորգետնյա կայարանի: Կայարանը համալրված է սպասասրահով, հեռախոսախցիկով, հանրային զուգարանով և շոկոլադ վաճառող սարքով:
Նշվում է, որ երկաթուղային ցուցափեղկերից և նշաններից բացի թոշակառուն նաև ֆիլմերի պաստառներ է հավաքում և մտադիր է դրանց համար կինոթատրոն կառուցել:





1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



