Հունաստան Է եկել սաստիկ տապի երկրորդ ալիքը
ОБЩЕСТВОՏապի նոր ալիք Է եկել Հունաստան. երեք օր երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանն ստվերում կգտնվի 40 աստիճանի, շրջանների մեծ մասում՝ շուրջ 37 – 38 աստիճանի նշագծին, հաղորդել Հունաստանի օդերեւութաբանական ծառայությունը:
Տաք օդը Հունաստան Է բերել անտիցիկլոնը Հյուսիսային Աֆրիկայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունիսի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանն ստվերում 30 աստիճանից ցած չի իջել, իսկ հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օերերին հասել Է մինչեւ 43 – 45 աստիճան: Զոհեր են դարձել երկու տարեցներ, մի քանի տասնյակ մարդ հայտնվել Է հիվանդանոցում:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



