Հունաստան Է եկել սաստիկ տապի երկրորդ ալիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏապի նոր ալիք Է եկել Հունաստան. երեք օր երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանն ստվերում կգտնվի 40 աստիճանի, շրջանների մեծ մասում՝ շուրջ 37 – 38 աստիճանի նշագծին, հաղորդել Հունաստանի օդերեւութաբանական ծառայությունը:
Տաք օդը Հունաստան Է բերել անտիցիկլոնը Հյուսիսային Աֆրիկայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունիսի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանն ստվերում 30 աստիճանից ցած չի իջել, իսկ հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օերերին հասել Է մինչեւ 43 – 45 աստիճան: Զոհեր են դարձել երկու տարեցներ, մի քանի տասնյակ մարդ հայտնվել Է հիվանդանոցում:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



