Հունաստան Է եկել սաստիկ տապի երկրորդ ալիքը
SOCIETYՏապի նոր ալիք Է եկել Հունաստան. երեք օր երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանն ստվերում կգտնվի 40 աստիճանի, շրջանների մեծ մասում՝ շուրջ 37 – 38 աստիճանի նշագծին, հաղորդել Հունաստանի օդերեւութաբանական ծառայությունը:
Տաք օդը Հունաստան Է բերել անտիցիկլոնը Հյուսիսային Աֆրիկայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունիսի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանն ստվերում 30 աստիճանից ցած չի իջել, իսկ հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օերերին հասել Է մինչեւ 43 – 45 աստիճան: Զոհեր են դարձել երկու տարեցներ, մի քանի տասնյակ մարդ հայտնվել Է հիվանդանոցում:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



