Համբուրգում այրված մեքենաների սեփականատերերին ուղետոմս կնվիրեն
МЕЖДУНАРОДНОЕՀամբուրգի տրանսպորտային միությունը որոշել է մեկ ամսվա ուղետոմս նվիրել այն քաղաքացիներին, ում մեքենաները այրվել են կամ վնասվել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի անցկացման օրերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համբուրգում հուլիսի 7-ին ու 8-ին անցկացվել են հակագլոբալիստների ցույցեր։ Քաղաքի տարբեր թաղամասերում արմատականները բարիկադներ են կառուցել խաչմերուկներին, հրկիզել մեքենաներն ու բախումներ ունեցել իրավապահների հետ։
Պարբերականի տվյալներով, ամսական ուղետոմսը ներառելու է ուղեւորությունները քաղաքային ու արվարձանային հասարակական տրանսպորտով, էքսպրես- ավտոբուսներով ու տարածաշրջանային գնացքներով։
Հուլիսի 10-ին արդեն ուղետոմս ստանալու հայտ է ներկայացրել հինգ մարդ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



