Համբուրգում այրված մեքենաների սեփականատերերին ուղետոմս կնվիրեն
INTERNATIONAL NEWSՀամբուրգի տրանսպորտային միությունը որոշել է մեկ ամսվա ուղետոմս նվիրել այն քաղաքացիներին, ում մեքենաները այրվել են կամ վնասվել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի անցկացման օրերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համբուրգում հուլիսի 7-ին ու 8-ին անցկացվել են հակագլոբալիստների ցույցեր։ Քաղաքի տարբեր թաղամասերում արմատականները բարիկադներ են կառուցել խաչմերուկներին, հրկիզել մեքենաներն ու բախումներ ունեցել իրավապահների հետ։
Պարբերականի տվյալներով, ամսական ուղետոմսը ներառելու է ուղեւորությունները քաղաքային ու արվարձանային հասարակական տրանսպորտով, էքսպրես- ավտոբուսներով ու տարածաշրջանային գնացքներով։
Հուլիսի 10-ին արդեն ուղետոմս ստանալու հայտ է ներկայացրել հինգ մարդ։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



