Համբուրգում այրված մեքենաների սեփականատերերին ուղետոմս կնվիրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամբուրգի տրանսպորտային միությունը որոշել է մեկ ամսվա ուղետոմս նվիրել այն քաղաքացիներին, ում մեքենաները այրվել են կամ վնասվել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի անցկացման օրերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համբուրգում հուլիսի 7-ին ու 8-ին անցկացվել են հակագլոբալիստների ցույցեր։ Քաղաքի տարբեր թաղամասերում արմատականները բարիկադներ են կառուցել խաչմերուկներին, հրկիզել մեքենաներն ու բախումներ ունեցել իրավապահների հետ։
Պարբերականի տվյալներով, ամսական ուղետոմսը ներառելու է ուղեւորությունները քաղաքային ու արվարձանային հասարակական տրանսպորտով, էքսպրես- ավտոբուսներով ու տարածաշրջանային գնացքներով։
Հուլիսի 10-ին արդեն ուղետոմս ստանալու հայտ է ներկայացրել հինգ մարդ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



