Իրանի նախագահը կայցելի Իտալիա
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 14-15-ին կայցելի Իտալիա: Այս մասին, հայտնում է իրանական Fars News լրատվական գործակալությունը:
Դա Ռուհանիի Եվրոպա առաջին այցն է: Այցի ընթացքում Ռուհանին կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումներում կողմերը կքննարկեն երկկողմանի հարաբերությունները, Իրանի եւ միջազգային միջնորդներ «վեցնյակի» միջեւ միջուկային համաձայնությունը, Սիրիայում եւ Իրաքում իրադարձությունները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի այլ հարցեր:
Իրանի եւ «վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) միջուկային համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի 14-ին: Գործարքի պայմանների համաձայն` այն պետք է տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց զսպի Իրանի միջուկային ծրագիրը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



