Իրանի նախագահը կայցելի Իտալիա
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 14-15-ին կայցելի Իտալիա: Այս մասին, հայտնում է իրանական Fars News լրատվական գործակալությունը:
Դա Ռուհանիի Եվրոպա առաջին այցն է: Այցի ընթացքում Ռուհանին կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումներում կողմերը կքննարկեն երկկողմանի հարաբերությունները, Իրանի եւ միջազգային միջնորդներ «վեցնյակի» միջեւ միջուկային համաձայնությունը, Սիրիայում եւ Իրաքում իրադարձությունները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի այլ հարցեր:
Իրանի եւ «վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) միջուկային համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի 14-ին: Գործարքի պայմանների համաձայն` այն պետք է տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց զսպի Իրանի միջուկային ծրագիրը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



